Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 7 » Անվաչմշկասահորդ պապիկը - Լևոն Աբգարյան - Երեք երնեկ մի տեղում...
01:30
Անվաչմշկասահորդ պապիկը - Լևոն Աբգարյան - Երեք երնեկ մի տեղում...
   Տարիներ առաջ երևանյան փողոցներում բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց անվաչմուշկ վարող Լևոնը: Այդ ժամանակվանից նա անընդհատ կրկնում է, որ անվաչմուշկներով է ծնվել:

Մի քանի օր առաջ էլ նրան տեսանք ռեստորաններից մեկում երգելիս: Պարզվում է հայտնի պապիկը նաև երգում է ու նվագում: «Երգում եմ ծնված օրվանից։ Երբ հոգիս տատանվում է, սկսում եմ երգել: Տիեզերքը ինքնին սիրո երաժշտություն է»,- ասում է Լևոնը: Լևոնը առաջին անգամ սկսել է նվագել` ոգեշնչված լինելով «Земля́ Са́нникова» ֆիլմով: Այնտեղ մի երգ էր հնչում կյանքի մասին: «Հինգ տարեկանում, երբ այս երգը լսեցի փշաքաղվեցի։ Մի օր էլ նստեցի դաշնամուրի մոտ ու սկսեցի նվագել` ինքս ինձնով, հոգով: Երգը շատ խորիմաստ է: Ասում է` կա միայն պահ անցյալի և ապագայի միջև, և դա կյանքն է»:


   Լևոնը պատմում է, որ մի անգամ Նյու-Յորքում հանդիպել է Բոբ Մարլիի որդուն` Մանի Մարլիին: Հարլին զարմացած լսել է, թե ինչպես է նա նվագում: «Երբ հարցրեց` որտեղ եմ սովորել, ասացի,որ ուղղակի նստել և սկսել եմ նվագել: Իսկ նա հիացած ասաց, թե ես իր հոր պես եմ»: Անվաչմշկորդ պապին ասում է` ինքը մտածելու հատկություն չունի, հոգով է զգում աշխարհը ու հոգով էլ երգում: «Ես երգում եմ սիրո մասին, որովհետև կյանքի իմաստը սիրելն է, բայց ոչ ոք չգիտի սիրել։ Դա այն է, որ երբ մի բան տալիս ես, շնորհակալ են լինում քեզ դրա համար»: «Հիշում եմ` մայրս այնքան էր սիրում հորս, որ մինչև իր կյանքի վերջին պահը բանաստեղծություններ էր գրում հորս հիշատակին»,- հուզված պատմում է Լևոնը ու սկսում երգել:

Նյութը՝ Աննա Կոստանյանի
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 3805 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика