Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 7 » Երևանը ողողված է «Արտ Ֆեստ»-ի շնչով
18:49
Երևանը ողողված է «Արտ Ֆեստ»-ի շնչով
Հունիսի 8-ին` ժամը 18:00-ին, կմեկնարկի «Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային 5-րդ փառատոնը, որը տեղի կունենա ԵԹԿՊԻ ուսանողական թատրոնում:

Արտ Ֆեստ 2017» -ի մեկնարկը կտրվի աշխարհահռչակ «Վեստսայդյան պատմություն» նոր, ժամանակակից բեմադրությամբ. հիփ-հոփ, ռոք, մոդեռն ջազ, փողոցային պարեր, մոտոցիկլետներով պարային հնարքներ կատարող երիտասարդներ և, իհարկե, Ռոմեոյի ու Ջուլիետի ողբերգական սիրո մոտիվներով սիրավեպ:
Իսկ մինչ բացումը առավոտյան` ժամը 12:00-ին, տեղի կունենա ասուլիս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կոնֆերանս դահլիճում:
Ասուլիսի բանախոսները կլինեն`
«Արտ Ֆեստ» փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը, գեղարվեստական ղեկավար, դերասան Դավիթ Հակոբյանը, ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանը, փառատոնի ժյուրիի անդամներ կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, լուսանկարիչ Սամվել Սևադան, գեղանկարչուհի Անաիդ Քեշիշյանը (Շվեդիա), մոդել-դիզայներ Բեբիմերի Սթրոմբերգը (Տանզանիա), Եկատերինա Պիլկինան (Ուկրաինա):


Նյութը՝ Աննա Կոստանյանի
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1405 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика