Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 9 » Երևանում կանցկացվի «Yerevan Show» ոսկերչական և Yerevan Fashion Week «Golden laсe» նորաձևության շոու
19:01
Երևանում կանցկացվի «Yerevan Show» ոսկերչական և Yerevan Fashion Week «Golden laсe» նորաձևության շոու
Մայիսի 12, 13 և 14-ին «Մերիդիան» Էքսպո կենտրոնը («Meridian») կվերածվի նորաձևության և ոսկերչական տոնի։ Մայիսի 12-14-ը, ժամը 10։00-22։00-ն «Մերիդիան» Էքսպո կենտրոնում տեղի կունենա «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդես-վաճառք։ Մուտքն ազատ է։ Մայիսի 12-14-ը ժամը 19։00-22։00 տեղի կունենա Yerevan Fashion Week «Golden laсe» նորաձևության շոուն։

«Yerevan Fashion Week. Golden Lace»-ի դեմքը Անի Զաքարյանն է, ով «Ani M», ոսկերչական ապրանքանիշի հիմնադիր, Armenian Jewellers Association-ի Ռուսաստանի մասնաճյուղի ներկայացուցիչն է։ Անի Զաքարյանի զարդերը իր հավաքածուում կներկայացնի լիբանանահայ դիզայներ Վարանտ Աբրահամյանը։ Նորաձևության շոուի կազմակերպիչը «AFD international fashiօn day»-ի ղեկավար Նաիրա Նիազյանն է։ Միջոցառման բացման արարողությունը կկատարի ՌԴ նորաձևության տան նախագահ, դեռևս անցյալ դարի 70-ական թվականներից Ռուսաստանում նորաձևության մեջ ուրույն, ռոմանտիկ, դասականության և էլեգանտության դպրոցի հիմնադիր Վյաչեսլավ Զայցևը։ Նորաձևության շոուին կմասնակցեն նաև կութուրային դիզայներներ Ֆրանսիայից, Լիբանանից, Բելառուսից և, իհարկե,Հայաստանից։ Նորաձևության տուն․ Slava Zaitsev (ՌԴ), - Hayari Couture Paris (Ֆրանսիա) - Kevork Nour Shadoyan (Հայաստան) - Narine Harutunyan (ՌԴ) - Liana Sarkisyan (Հայաստան) -Svetlana Evstigneeva (ՌԴ) - Anahit Movsisyan (Հայաստան) - Svetlana Hakobyan (Հայաստան) -Varant Lamalin (Լիբանան) Միջոցառմանը ներկա կլինեն պետական այրեր, արվեստի և մշակույթի ներկայացուցիչներ։ Մետրոպոլ հյուրանոցի մոտից ավտոբուսներն անվճար կտեղափոխեն ոսկերիչների  փողոց 1 «Մերիդիան» Էքսպո կենտրոն։ 3 օրերի ընթացքում, ժամը 19։00-22։00 տեղի կունենա YFW «Golden laсe» նորաձևության շոուն, որի ժամանակ կլինեն նաև երաժշտական կատարումներ։ Նորաձևության սրահի մուտքը տոմսերով է։

1-ին օրը ցուցադրության բացումը կկատարի ՌԴ նորաձևության տան նախագահ, դեռևս անցյալ դարի 70-ական թվականներից Ռուսաստանում նորաձևության մեջ ուրույն , ռոմանտիկ, դասականության և էլեգանտության դպրոցի հիմնադիր Վյաչեսլավ Զայցևը։ Կլինի 3 ցուցադրություն, որի ժամանակ իրենց հավաքածուները կներկայացնեն Լիանա Սարգսյանն ու Գևորգ Շադոյանը։
2-րդ օրը Golden Lace-ին կմասնակցեն արտերկրից ժամանած դիզայներներ։ Կլինի 4 ցուցադրություն։ Ցուցադրությունը կբացի ֆրանսիայում հայտնի Նաբիլ Հայարին, կշարունակեն Ռուսատնում MBF WEEK-ի ամենամյա մասնակից Սվետլանա Եվստիգնեևան, Լիբանանահայ Վարանտ Աբրահամյանը, ով կներկայանա իր երեկոյան զգեստների հավաքածուով, որը համադրված կլինի Անի Զաքարյանի «Ani M» ապրանքանիշի ոսկերչական զարդերով։ 2-րդ օրվա ֆեյշն շոուն կփակի ռուսաստանաբնակ Նարինե Հարությունյանն իր 2017-2018թթ «Աշուն-ձմեռ» հավաքածուով։
3-րդ օրը կարելի անվանել Հայկական նորաձևության օր, որին կմասնակցեն քանդակագործ դիզայներ Անահիտ Մովսիսյանը և Taraz.am-ի նկարիչ-մոդելավորող Սվետլանա Հակոբյանը։ Նշեմ նաև, որ 3 օրերի ընթացքում զուգահեռ տեղի կունենա նկարիչների միության 12 անդամների աշխատնքների, ինչպես նաև, տարբեր դիզայներների հագուստի և աքսեսուարների ցուցահանդես-վաճառք։
Միջոցառմանը ներկա կլինենք նաև մենք և կլուսաբանենք ամբողջ ընթացքը մեր ընթերցողների համար։
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 3980 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика