Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 22 » Ձախ Հարութի կենդանի հնչողությամբ համերգն անցել է բացառապես բարձր տրամադրությամբ
15:37
Ձախ Հարութի կենդանի հնչողությամբ համերգն անցել է բացառապես բարձր տրամադրությամբ

Մայիսի 20 ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի, ժողովրդի կողմից Ձախ Հարութ կնքված լեգենդի մենահամերգը:
Համերգի առաջին իսկ վայրկյանցից արտիստը ողջ դահլիճում ջերմություն տարածեց: Հանդիսատեսը նրա հետ հավասար կատարեց բոլոր երգերը: Ոմանք հիշեցին իրեց առաջին համբույրը, ոմանք, մանկության այգին, ոմանք թախծեցին, ոմանք էլ մի  լավ պարեցին պարահրապարակում:


Հարութ Փամբուկչյանը 7 տարի դադարից հետո կրկին ներկայացրեց իր երգացանկի լավագույն երգերը, որոնցից մի քանիսին նա նոր շունչ էր տվել նոր գործիքավորմամբ:
Մենահամերգին երգչի հետ դուետով հանդես եկան Ռազմիկ Ամյանը, Սիրուշոն, Քրիստինե Պեպելյանը: Ելույթ ունեցան  նաև <<4 տարբերակը>>-ը Անգելինա Գասպարյանը, Արաքսյա Ամիրխանյանը, Զարուհի Բաբայանը

Ձախ Հարութի գեղեցիկ  կատարումները, հումորային մեջբերումներն ու անսպառ էներգիան թույլ չտվեցին հանդիսատեսին զգալ, թե ինչպես անցավ 3 ժամը, որի ընթացքում  դահլիճը չդադարեց լեփ-լեցուն լինել:



Համերգի վերջում, իր հանդիսատեսին գնահատող ու մեծարող երգիչը չզլացավ, ու մի քանի տասնյակ  հանդիսատեսի հնարավորություն տվեց լուսանկարվել իր հետ ու լսեց նրանց սրտի խոսքը:

Նշենք, որ ողջ համերգի ընթացքում Հարութ Փամբուկչյանը ներկայացավ բացառապես կենդանի կատարումներով:

Նյութը Կարինե Գևորգյանի



Դիտումներ: 1221 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика