Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 25 » Չկա այնպիսի մրցույթ, որտեղ Հայաստանը չհաղթի Ադրբեջանին
22:27
Չկա այնպիսի մրցույթ, որտեղ Հայաստանը չհաղթի Ադրբեջանին

Արման Ղուկասյանը՝ Մոսկվայում կայացած մրցույթի մանրամասների մասին:


Մարտի
17-19-ը Մոսկվայում կայացել է  Արտիստիկ պարերի Եվրոպայի պաշտոնական առաջնությանը`որտեղ  World Artistic Dance Federation (WADF), Հայաստանի հավաքականը` «Gold Stars» և «Aratta» պարային համույթները գրավել են առաջին տեղը` դառնալով մրցույթի բացարձակ չեմպիոն:

Մրցույթի հետ կապված մանրամասների  և Ադրբեջանի մասնակիցների պահվածքի մասին  մանրամասները մեր թղթակցի հետ զրույցում պատմել է Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի  նախագահ Արման Ղուկասյանը, ով նաև  հանդիսանում է WADF-ի ներկայացուցիչը Հայաստանում և Անդրկովկասի տարածաշրջանում։
 



-Արման, ի՞նչ մրցույթ էր, մի փոքր ներկայացրեք մրցույթի մանրամասները։

-Մարտի 17-19-ը Մոսկվայում Արտիստիկ պարերի  համաշխարհային ֆեդերացիայի  կողմից  կազմակերպված Արտիստիկ պարերի Եվրոպայի  պաշտոնական առաջնությունում Հայաստանը բացարձակ չեմպիոն դարձավ։

-Ո՞րն է Ձեր դերն այս մրցույթում։
-Ես հանդիսանում  եմ  ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և Անդրկովկասի տարածաշրջանում։ Ե՛վ Հայաստանի, և՛ Վրաստանի խմբերին ես եմ ներկայացնում այս ֆեդերացիայի կողմից կազմակերպվող  յուրաքանչյուր մրցույթի։ Հանդիսանում են նաև  WADF-ի միջազգային կարգի մրցավար և բոլոր մրցույթներին մասնակցում եմ մրցավարի դերում։

-Տարվա ընթացքում քանի՞ մրցույթ  է կազմակերպվում։

Տարվա ընթացքում կազմակերպվում է 10-15  միջազգային մրցույթ տարբեր երկրներում, որոնց մեջ մտնում  է  նաև  պաշտոնական Եվրոպայի  առաջնությունը, որն ամեն տարի տեղի է ունենում մարտ ամսին Մոսկվայում, Ասիայի առաջնությունը՝ Ղազախստանում, իսկ Աշխարի առաջնությունը նոյեմբերին Չեխիայում։

-Քանի՞ պարող է մասնակցել մրցույթին և ի՞նչ անվանակարգերում։ Ամփոփեք նաև արդյունքները։

-Մրցույթին մասնակցեցին  5000-ից ավելի պարող։ Ֆեդերացիան իր կազմում ունի 40000-ից ավելի պարող։

Իմ պարային համույթը «Gold Stars»-ը հանդիսանում է  WADF-ի անդամ։ Մոսկվայում գործող «Aratta» համույթը ևս WADF-Ի անդամ է, որը նույնպես ներկայացնում է Հայաստանը։ Համույթի ղեկավարը Գևորգ Քեշիշյանն է, ով նույնպես  միջազգային կարգի մրցավար է։
 


«Aratta» համույթը մասնակցել է 2 համարով 2 տարբեր նոմինացիաներում և երկուսում է ճանաչվեց բացարձակ հաղթող, Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

«Gold Stars»-ը մասնակցեց 6 մենապարուհիներով 30 անվանակարգերում ձեռք բերելով  3 «1-ին մրցանակ»,   7 «2-րդ մրցանակ»,  9 «3-րդ մրցանակ», 4 «7 -րդ մրցանակ»։

Այսպիսով «Aratta»  -ն դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Gold Stars»--ը  դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն   և Եվրոպայի 7-ակի փոխչեմպիոնև 9 անգամ  Եվրոպայի  բրոնզե մեդալակիր։

-Ի՞նչ կարևոր դեպք կնշեք մրցույթի շրջանակներում։

-Հայաստանի հավաքականը Եվրոպայի պաշտոնական չեմպիոն ճանաչվեց՝ հաղթելով Ադրբեջանի մասնակիցներին։ Պաշտոնական պարգևատրման ժամանակ, երբ հնչեց  Հայաստանի հիմնը, Ադրբեջանի մասնակիցները լքեցին պատվանդանը։ Ողջ ընթացքում  նրանք մեզնից հեռու են պահել իրենց, որևէ շփում չի եղել մեր միջև։

-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում։

Նոր հրավերներ ստացանք մասնակցելու Չեխիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը, որտեղ ես լինելու եմ ժյուրիի կազմում։

Հիշեցնենք,որ  3 տարվա ընթացքում Կատարողական Արվեստի համաշխարհային ասոցիացիան երգի մրցույթներում  ներկայանալով  արժանացել է 32 «Գրան պրի»-ի 40 «1-ին մրցանակի» 4  «2-րդ մրցանակի»։

-Որ՞ն է Ձեր ասոցիացիայի և Ֆեդերացիային հիմնական սկզբունքը։

-Ի տարբերություն մյուսների մենք պրոդյուսերական աշխատանքը հասկանում ենքարտիստին օգնելու աջակցելու մեջ, ոչ թե նրանց շնորհիվ գումար աշխատելու։ Հարկ եղած դեպքում  մեր ասոցիացիան իր վրա է վերցնում բոլոր ծախսերը։ Մեզ համար կարևորը պատվով և հաղթանակներով ներկայանալն է։
StarsLife Media Group-ը շնորհավորում է Հայաստանը ներկայացրած համույթներին և մաղթում նորանոր հաղթանակներ։

Դիտեք ֆոտոշարքը ․․․
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1017 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика