Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 29 » «Casadel Store-ը բոլորին հրավիրում է իր տուն». Խանութի պաշտոնական բացումն ու հյուրերը.
16:06
«Casadel Store-ը բոլորին հրավիրում է իր տուն». Խանութի պաշտոնական բացումն ու հյուրերը.
Նոր Նորքի 9-րդ զանգվածում բնակիչների ակտիվությունը, երաժշտական աշխույժ համարներն ու ծաղրածուի կարմիր քիթը գրավում էր բոլոր անտեղյակների ուշադրությունը: «Casadel Store» խանութի չորրորդ մասնաճյուղի պաշտոնական բացումն էր:
Քահանան տվեց իր օրհնությունը, խանութի տնօրեն Արարատ Անուշավանյանի գլխավորությամբ կտրվեց կարմիր ժապավենն ու բոլորը ներս մտան:

«Casadel-ն իմ տունն է. դրանով ամեն ինչ ասված է: Շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր իրենց լուման են ունեցել քաղաքի ևս մեկ անկյունում այս խանութը ստեղծելու համար: Ունենք տարիների բազմակի փորձ, կուտակային ու ճկուն զեղչային համակարգ և այս ամենը մատուցում ենք ժպիտով»,- իր խոսքով կիսվեց խանութի տնօրենը` վստահեցնելով, որ յուրաքանչյուր ոք մեկ անգամ այցելելուն պես կզգա տիրող ջերմ մթնոլորտն ու կգտնի ամեն ինչ տան համար:

Խանութի տնօրենի ծնողները նույնպես ոգևորված ու հպարտ էին, որ իրենց որդին հասել է վաղեմի երազանքին: «Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ, չնայած բոլոր դժվարություններին ու խոչընդոտներին, որդիս կարողանում է ուժեղ մնալ ու իր սեփական մտահաղացումներն իրականություն դարձնել: Այսքան մարդկանց համար աշխատատեղ է բացվել. դա միանշանակ հաղթանակ է»,- հուզված ու լարված պատմում էր Արարատ Անուշավանյանի մայրը:


Խանութի մենեջեր Ռուզաննա Կարոյանը վստահեցնում էր, որ ամեն ինչ կանեն, որպեսզի հաճախորդներն այս խանութը ևս սիրեն մյուս երեք մասնաճյուղերի պես. այն շատ ավելի հարմարավետ է ու մատչելի:
Բացմանը ներկա էին նաև Արարատ Անուշավանյանի ընկերները, ովքեր շարունակ խմում ու շնորհավորում էին իրենց ընկերոջը: Նրանք ևս հավատացած էին, որ հաճախորդները գոհ կհեռանան խանութից:
«Արոյին երկար ժամանակ է, ինչ ճանաչում եմ: Համոզված եմ, որ ստացված է լինելու այն, ինչ նախատեսված էր: Նա բավականին ջանքեր է ներդրել ու աշխատել այս օրը կազմակերպելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց տնօրենի ընկերներից մեկը` Մանյա Մաթևոսյանը:

Դիտել ֆոտոշարքը․․․

Նյութը` Աննա Կոստանյանի
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 881 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика