Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 29 » Cafe Champagne՝ տեսակով միակը Երևանում
21:29
Cafe Champagne՝ տեսակով միակը Երևանում
Մաշտոցի 27/2 հասցեում գտնվող  Cafe Champagne-ը տարբերվում է քաղաքում գործող մյուս ժամանցի վայրերից։ Նշենք նաև, որ շամպայնի հետ ասոցացվող որևէ այլ վայր չի գործում Երևանում։

Cafe Champagne-ը գրանցված բրենդ է։ Այս վայրը յուրահատուկ է նրանով, որ տարին 365 օր այստեղ շամպայնի հյուրասիրություն է լինում։ Հյուրասիրությունից կարող են օգտվել նրանք, ովքեր կայցելեն այստեղ գեղեցիկ սեռի ներկայացուցչի հետ։

Անցկացրեք Ձեր ժամանակը Cafe Champagne-ում, քանզի այս գեղեցիկ ու հանգիստ մթնոլորտում միայն ու միայն դրական լիցքեր կստանաք։ Cafe Champagne կարող եք անցկացնել ինչպես ընկերական, այնպես էլ գործնական հանդիպումներ։

Սրճարանն ունի ընդհանուր և VIP սրահներ` նախատեսված մոտ 40 անձի համար: Նշենք, որ VIP սրահում կարող եք նաև կալյան վայելել։

2016 թվականի ամռանը բացած այս վայրը հասցրել է սիրվել, ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների կողմից։

Cafe Champagne-ը տարբերվում է նաև իր խոհանոցով։ Արտերկրում վերապատրաստված խոհարարները սննդի ամեն տեսակը պատրաստում են յուրահատուկ ձեռագրով։

Եթե մեկ այլ վայրում կարելի է վայելել գինով կամ մեկ այլ տարբերակով պատրաստված սթեյքեր, ապա այստեղ այն բացառապես պատրաստվում է շամպայնի մեջ և մատուցվում հատուկ պատրաստված սոուով։

Ժամանցի այս վայրում  յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 19։00-ից մինչև 23։00-ն կարող եք վայելել կենդանի երաժշտություն՝ մասնավորապես ջազ։

Այցելեք Cafe Champagne, և բացահայտեք այս գողտրիկ վայրի գաղտնիքները։ Իսկ անակնկալները ողջ ընթացքում կուղեկցեն Ձեզ:

Ինչո՞ւ հենց Cafe Champagne`

* Մատչելի բիզնես լանչեր,

* Համեղ ուտեստների և կոկտեյլների լայն տեսականի,

* Երեկոյան ժամերին՝ կենդանի երաժշտություն,

* Կորպորատիվ միջոցառումների կազմակերպում

* Բարեհամբույր սպասարկում և ջերմ մթնոլորտ,

* Առաքում։

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1502 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 4.7/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика