Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 6 » BTL՝ ԱՆՁԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՈՒՍՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ
15:22
BTL՝ ԱՆՁԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՈՒՍՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ
Անձի զարգացումը, բարդ և բազմակողմանի գործընթաց է։ Շատ կարևոր է զարգացման այս ճանապարհին ճիշտ ընտրել վայրը, մասնագետներին, մեթոդիկան, որպեսզի և՛ ծախսված գումարը, և՛ ժամանակահատվածն արդարացված լինեն։


Խանջյան 13 հասցեում գտնվող BTL-ը հենց այն վայրն է, որտեղ անձը կարող է զարգանալ թե՛ մտային, թե՛ հոգևոր ուղղություններով։ Կենտրոնը համագործակցում է  բազում կազմակերպությունների հետ, որոնք անմիջական կապ ունեն անձի զարգացման աճի բոլոր ուղղությունների հետ։
Կենտրոնի հիմնադիր Քրիստինե Մկրտչյանի խոսքով՝ BTL-ը անձի բազմակողմանի զարգացման և հայրենանվեր գործունեություն ծավալող երկար ճանապարհի սկիզբ է։
Այստեղ կարող եք ձեռք բերել.
- ստաբիլ աշխատավարձով աշխատանք,
- աճող եկամուտով համագործակցություն,
- երեք լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն),
- հեղինակավոր գրքերի հեղինակների հետ շփվելու հնարավորություն,
- անձի զարգացմանը նպաստող բազում պրոեկտների մասնակցության հնարավորություն,
- թրեյնինգների, մաստեր կլասերի, բանավեճերի և ակումբների մասնակցելու հնարավորություն։
 

BTL-ում զինվորի ընտանիքին անվճար կրթության հնարավորություն է տրվում, իսկ  հաշմանդամներին՝ օնլայն։
Հաճախելով այս կենտրոն՝ հնարավորություն ունեք նաև Շվեյցարիայի Կառավարման Ինստիտուտում օնլայն կրթվելու, որի ներկայացուցիչը Հայաստանում Քրիստինե Մկրտչյանն է։
«Կենտրոնի առավելություններն են՝ արագացված կուրսեր, մաստեր կլասեր, ամառային դպրոցներ և այլն, որոնք մարդուն տալիս են հնարավորություն ոչ թե հերթական ուսումնական կենտրոն այցելելու նման ամիսներ շարունակ սովորել  x գումարի դիմաց, այլ կոնկրետ կարճ ժամանակում ֆիքսված գումարով ֆիքսված որակ ստանալ»,- ասաց  Քրիստինե Մկրտչյանը։
BTL-ն ունի նաև տուրիզմի և զբոսաշրջության բաժին, որտեղ կարող եք անցնել էքսպրես և խորացված կուրսեր։ Այս կուրսերին հաճախողները հնարավորություն են ստանում տուր գործակալներ լինել Հայաստանում և աշխարհի 150 երկրներում։
Կենտրոնում գործող բոլոր դասընթացներն իրականացվում են շաբաթական 3 անգամ։
 

Մանրամասների համար կարող եք այցելել BTL-ի ֆեյսբուքյան էջին և ուղղել Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը - https://www.facebook.com/personaldevelopmentcenterbtl
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1058 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика