Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 5 » Բուլղարիայի Մշակույթի ազգային կենտրոնը հյուրընկալեց Բուլղարացի երգիչների և երգահանների Երաժշտության միջազգային օրվան նվիրված գալա - համերգը
17:57
Բուլղարիայի Մշակույթի ազգային կենտրոնը հյուրընկալեց Բուլղարացի երգիչների և երգահանների Երաժշտության միջազգային օրվան նվիրված գալա - համերգը
Հոկտեմբերի 1-ին՝ Երաժշտության միջազգային օրվան նվիրված համերգի շրջանակներում կայացավ «Նոր ձայներ և երգեր» երկրորդ մրցույթային փառատոնը:

Փառատոնի կազմակերպիչն էր "Euterpe" ասոցիացիան՝ Անյա Կրավայեվայի ղեկավարությամբ: Մրցույթի մասնակցում էին 92 երգիչներ` պրոֆեսիոնալ և սիրողական մենակատարներ, երգչախմբի դաշնակահարներ և երգչախմբի անդամներ տարբեր երկրներից:


Փառատոնի ժյուրիի նախագահն էր անվանի երգահան - կոմպոզիտոր Ալեքսանդր Սավելևը։ Ժյուրիի հրավիրյալ հատուկ հյուրերից էին գրող Ալեքսանդր Ալեքսանդրովը, «Օբսիդիան» հրատարակչությունից Դմիտրինա Կոնդևան, հայազգի գործիքավորող և դաշնակահար Ազատ Մխիթարյանը:

Մրցույթի հատուկ հյուրն էր Իտալիայից ժամանած Մարսելո Բիլլի Տեմպեստան: Միջոցառման ընթացքում մասնակիցները կատարեցին հայտնի կոմպոզիտորների գործեր, հնչեց նաև Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը»՝ Ազատ Մխիթարյանի կատարմամբ, ով մյուս պատվավոր հյուրերի հետ հանձնեց մրցանակ փառատոնի լավագույն կատարողներից մեկին։




Հարցազրույցի ընթացքում Ազատը նշեց նաև, որ համագործակցում են մասնակիցների հետ և ձայնագրություններ են իրականացնում բուլղարացի շատ երգիչ - երգահանների հետ: Փառատոնի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին դիպլոմներով:

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1182 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика