Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 13 » «Black Star»-ի երևանյան համերգն ու դրա չկանխատեսված վերջաբանը
01:13
«Black Star»-ի երևանյան համերգն ու դրա չկանխատեսված վերջաբանը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը լեփ-լեցուն էր։ Հայ երկրպագուները եկել էին լսելու Քրիստինա Սիին, Մոտին, L’ONE-ին և Տիմատիին։ Մինչ համերգի սկիզբը այնքան մարդիկ էին սպասում մուտքի մոտ, որ րոպեներ անց արդեն անհնար դարձավ վերահսկողությունը պահել։

Դահլիճը թնդում էր պարային ռիթմերից ու ներկաների աղաղակներից։ Առաջինը բեմ բարձրացավ Քրիստինա Սին: Նա ողջունեց բոլորին և հուզվելով ասաց, որ չորս տարի սպասել է այս համերգին։ Բացի իր երգացանկից՝ Քրիստինան կատարեց նաև Սիլվա Հակոբյանի «Գիշեր է» երգը։ «Ես հայ եմ, իրական ազգանունս Սարգսյան է։ Երգելու եմ հայերեն երգ, սակայն չգիտեմ՝ ինչպես կստացվի։ Խոստանում եմ հետո անպայման հայերեն սովորել։ Շնորհակալ եմ Սիլվային այս երգն ինձ վստահելու համար»,- անկեղծացավ Քրիստինա Սին։ Երգչուհին ամբողջ ելույթի ժամանակ հուզվում էր, իսկ վերջում էլ ասաց, որ չնայած չի ուզում հեռանալ բեմից, բայց ստիպված է։

L’ONE-ին նույնպես դիմավորեցին բարձր ծափերով ու ոգևորությամբ։ «Դուք պատրա՞ստ եք այսօր թռչելու»,- հարցրեց վրացի երգիչը, ու բեմում իսկական շոու սկսվեց։ Երգիչը զարմացած հայտարարեց, որ մինչ համերգը կարծում էր՝ միայն Վրաստանում վագրեր կան, բայց հիմա տեսնում է, որ այդպես չէ։

Հաջորդը ելույթ ունեցավ Մոտը՝ հանդիսատեսին հորդորելով ապացուցել՝ ինչպես են իսկապես ուրախանում ու էներգիա փոխանցում։ Երկրպագուները շարունակում էին պարել ու երգչի հետ հավասար երգել։ Այնուհետև, ինչպես հայտնի էր, պետք է երգեր Տիմատին, սակայն, մոտ 30 րոպե անց հայտարարեցին, որ ռեփերը բեմ չի բարձրանա։

Ավելի ուշ Տիմատին արդեն տեսանյութ էր տեղադրել ինստագրամյան իր էջում՝ բացատրելով, որ խնդիրը տեխնիկական է, իսկ համերգը ընդամենը կարճ ժամանակով է հետաձգվում։

Միջոցառման լուսանկարներն այստեղ, իսկ տեսանյութը՝ շա՜տ շուտով։

Լուսանկարները՝ Hayk Starslife-ի և Գևորգ Խուրշուդյանի
Նյութը՝ Աննա Կոստանյանի
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1985 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика