Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 23 » Բերտա - Դեպի Վերև - Տեսահոլովակի Պրեմիերա
20:27
Բերտա - Դեպի Վերև - Տեսահոլովակի Պրեմիերա


Good Time Family Entertainment Centre  մանկական զվարճանքների կենտրոնում հունիսի 18-ին կայացավ Բերտայի անդրանիկ տեսահոլովակի շնորհանդեսը:
Տեսահոլովակի ռեժիսորը, երաժշտության և խոսքերի հեղինակն է Արմեն Վիրաբյանը, գործիքավորումը կատարել է Էմանուել Հակոբյանը, նկարահանումն ու մոնտաժը Ռոբերտ Բաբայանը:
Ի դեպ սա երգչուհու և երգի հեղինակի առաջին համագործակցությունն է: Երգը գրված է փոփ-ռոք ժանրում: Տեսահոլովակում նկարահանվել է դերասան Արմեն Դալլաքյանը:


16-ամյա Բերտան Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի սան է: Սովորում է վոկալ-էստրադային բաժնում՝ Մերի Սարդարյանի դասարանում: Երիտասարդ երգչուհին հավաստիացնում է, որ այս աշխատանքը դեռ սկիզբն է իր ասելիքի: Շնորհանդեսը վարում էր հաղորդավարուհի Մարինա Ներսիսյանը: Երգչուհուն շնորհավորելու էին եկել երգիչ, երգչուհիներ Էլինա Չոլախյանը, Սյուզի Հարությունյանը, Անահիտ Առաքելյանը, Մելիսսան, Լեոնը, Էրիկ Զաքյանը, շվիահար Մարի Սերոբյանը և այլք: Տեսահոլովակի շնորհանդեսը եզրափակվեց հյուրասիրությամբ՝տոնական տորթով:

Դիտել ֆոտոշարքը․․․

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Clip | Դիտումներ: 1382 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика