Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 1 » Բեմում «Ծաղկազարդ» է. Ալլա Սահակյանի նոր հավաքածուն
09:26
Բեմում «Ծաղկազարդ» է. Ալլա Սահակյանի նոր հավաքածուն

Կարմիր գորգ, գարնանային ծաղիկներով զգեստներ, վառ գույներ ու փոքրիկ արքայադուստրեր...
Դերասանուհի Ալլա Սահակյանի «Ծաղկազարդ» հավաքածուն ցուցադրեցին «Ինդիգո» մանկական զարգացման կենտրոնի սաները:

Փոքրիկներն իրենց անունը լսելուն պես հայտնվում էին բեմում, բռնում զգեստների փեշերից ու քայլում դեպի լուսանկարիչները:
Իսկ ցուցադրության հեղինակ-վարող Ալլա Սահակյանը նկարագրում էր յուրաքանչյուրի զգեստն ու ոգևորում բեմ բարձրացող երեխաներին:
Սա Ալլա Սահակյանի առաջին ցուցադրությունն է, իսկ մուսսան եղել է փոքրիկ աղջիկը` Մարիան, ով կրում էր մայրիկի մոդելավորած սպիտակ զգեստը:
Ալլան պատմում է, որ դուստրը նույնպես մասնակցել է աշխատանքներին ու առաջարկներ արել, թե որ ծաղիկը որտեղ կարի:


«Ուզում էի, որ այս փոքրիկ աղջնակներն իրենց հեքիաթի հերոսներ զգան: Քանի որ գարուն է, իսկ երեխաներն էլ բնության կենդանի ծաղիկներն են, հավաքածուն ինքնըստինքյան կոչվեց «Ծաղկազարդ»,- խոստովանում է զգեստների հեղինակն ու պատմում նաև, որ հագուստների բոլոր աքսեսուարներն ու ժանյակները բնական են, իր ձեռքով պատրաստված:
Ինչպես ինքն է ասում` սա իր համար շատ պատասխանատու օր էր: Հագուստի մոդելավորումը իր երկրորդ մասնագիտությունն է, չնայած իրեն հիմնականում որպես դերասանուհի են ճանաչում: Ալլան բեմական հագուստներ է ձևավորել նաև այնպիսի օպերային ներկայացումների համար, ինչպիսիք են Ռոսսինիի և Պուչինիի ներկայացումները:
Ցուցադրությանը մասնակցում էր նաև դերասանուհի Նարինե Գրիգորյանի դուստրը` Եվան:

Նարինեն պատմում է, թե աղջիկն ինչքան ոգևորված էր սպասում այդ օրվան. «Ամեն օր գալիս ու ասում էր` ես գնում եմ մոդա ցույց տալու: Այսօր էլ մինչև ցուցադրությունը ժամերով զգեստն էր ուսումնասիրում: Շատ երջանիկ է: Ես ինքս ուզում եմ, որ դուստրս գեղեցիկ հագնվելու կուլտուրան իմանա ու գնահատի այն»:


Դիտե՛լ ֆոտոշարքը․․․

Նյութը՝ Աննա Կոստանյանի
Լուսանկարները
Hayk Starslife Photographer

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1216 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 4.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика