Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 15 » Բացառիկ իրադարձություն Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում
01:12
Բացառիկ իրադարձություն Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում
Հոկտեմբերի 11-ին մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնը։ Փառատոնը մեկնարկեց Հոլիվուդի լեգենդ՝ դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչի ելույթով՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ միասին՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Համերգին Մալկովիչը ներկայացրեց հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Որպես մենակատար հանդես եկավ դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։ 
Երեկոն ընթացավ հետաքրքիր ձևաչափով՝ միաձուլելով երաժշտությունը, գրականությունը, ասմունքն ու մեծ դերասանի կատարողական վարպետությունը:

Մալկովիչը հայ հանդիսատեսին նաև անակնալ մատուցեց. Նա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից մի հատված կատարեց հայ ժամանակակից կոմպոզիտորի ստեղծագործության հնչյունների ուղեկցությամբ: 
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն այս տարի նվիրված է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին։ Փառատոնը կտևի մինչև դեկտեմբերի 11-ը, ծրագիրը խոստանում է լինել հագեցած և բազմազան. սիմֆոնիկ և կամերային համերգներ, պրեմիերաներ:


Դիտել ֆոտոշարքը․․․

Նյութը՝ Կարինե Գևորգյանի
Լուսանկարները՝ Hayk Starslife-ի


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 541 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика