Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 17 » Բացահայտվեցին լավագույն վոկալիստները. Խաչատրյանական 13-րդ միջազգային մրցույթի արդյունքները
18:31
Բացահայտվեցին լավագույն վոկալիստները. Խաչատրյանական 13-րդ միջազգային մրցույթի արդյունքները

Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի արդյունքում առաջին տեղը գրավեց Ջուլիետտա Ալեքսանյան էր: Երկրորդ մրցանակը շնորհվեց Ղազախստանի ներկայացուցիչ Ազամատ Ժելտիրգուզովին, իսկ երրորդը` Գագիկ Վարդանյանին:
Նրանք ստացան համապատասխանաբար 10.000, 5000 և 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Խաչատրյանական մրցույթն անցկացվում էր ՀՀ առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ ժյուրիի անդամ Իզաբել Բայրաքդարյանը ողջունեց բոլորին` ասելով. «Բոլոր մասնակիցները բարձր մակարդակով երգող արվեստագետներ են: Կարևորը հիշելն է, որ նմանատիպ մրցույթներում յուրաքանչյուր երգիչ մրցում է իր անձի հետ: Մաղթում եմ հաջողություններ եւ նորանոր նվաճումներ»:

Ժյուրիի նախագահ, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանն էլ նշեց, որ շատ հաճելի էր այս տասն օրերի ընթացքում աշխատել իր գործընկերների հետ։
Հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ: Մասնակիցներից Լիլիանա Նատալի Բյուիքիանսը, ով ներկայացնում էր ԱՄՆ-ն, հատուկ մրցանակների արժանացավ Կոմիտասի երգի, ինչպես նաև 17-18-րդ դարերի արիայի լավագույն մեկնաբանությունների համար:
Հայ կոմպոզիտորի ռոմանսի լավագույն մեկնաբանության համար հատուկ մրցանակ ստացավ Գագիկ Վարդանյանը:

Ազամատ Ժելտիրգուզովը արժանացավ հատուկ մրցանակների ռուս կոմպոզիտորի արիայի լավագույն մեկնաբանության և ազգային երգի լավագույն մեկնաբանության համար:
Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայից արիայի լավագույն մեկնաբանության համար մրցանակներ շնորհվեցին Ազամատին եւ մրցույթի հաղթող Ջուլիետտա Ալեքսանյանին:
Հանդիսատեսի համակրանք մրցանակին արժանացավ Տիգրան Օհանյանը:
Լավագույն կոնցերտմեյստեր ճանաչվեց Ելենա Վարդազարյանը:
Մրցանակաբաշխության արարողությունից հետո երեք մրցանակակիրները հանդես եկան ելույթներով:


Արամ Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի մասնակիցներին այս տարի գնահատում էին հայ և արտասահմանցի հեղինակավոր արվեստագետներից բաղկացած ժյուրին` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի նախագահությամբ:

 

Դիտել ֆոտոշարքը․․․

Նյութը` Աննա Կոստանյանի
Լուսանկարները`
Hayk Starslife

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 2087 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика