Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 7 » Ազգայինի հետքերով. Անցկացվեց Yerevan Taraz Fest 2017-ը
20:14
Ազգայինի հետքերով. Անցկացվեց Yerevan Taraz Fest 2017-ը
Անցյալի շունչը վերադարձել էր:
Հյուսիսային պողոտան հիշեցնում էր հին հայկական ժամանակները. շատերը քայլում էին ազգային տարազներով, ոմանց հագուստը Նաղաշ Հովնաթանյանական էր, ոմանք էլ 1900-ականների հին ու բարի ոգին էին բերել: Իսկ ավելի մանրակրկիտ ուսումնասիրելիս գերմանական, լեհական, բելառուսական և այլ երկրների մշակույթներ ներկայացնող տաղավարներն էին:


Yerevan Taraz Fest 2017 միջոցառումն էր` «Երևանյան ամառ 2017» նախագծի շրջանակներում: Այս տարի փառատոնն անցկացվեց 3-րդ անգամ:
Ինչպես փառատոնի կազմակերպիչներից Գևորգ Օրբելյանն էր նշում, ամեն ինչ արել են, որ հատկապես զբոսաշրջիկների շրջանում միջոցառման մասին իրազեկվածությունը ընդգրկուն լինի:
«Մեզ համար հատկանշական է այն, որ այս տարի բացի ազգային վարպետներից, ստեղծագործողներից, փառատոնին մասնակցում են նաև ազգային փոքրամասնություններ` լեհական, ուկրաինական, գերմանական, ինչպես նաև Քուվեյթի, Բելառուսիայի, Ղազախստանի դեսպանատների ներկայացուցիչներ»,- փաստում էր Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:


Միջոցառման մյուս հատվածը հայ դիզայներների հավաքածուների ցուցադրությունն էր: Բեմում մերթ ձյունաճերմակ հագուստներով գեղուհիներն էին, մերթ` հայ ազգի առնական թագավորները, մերթ` հեզ ու նազանքով հայուհիները:
«Գողթ» և «The Band» խմբերի կատարումների ներքո մոդելները ներկայացնում էին Արամ Նիկոլյանի «Այնթապ», Գևորգ Շադոյանի «Վերածնունդ» և «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն ու դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Արքայից արքա» հավաքածուները:


Վերջինիս համար նման փառատոնը իսկական տոն է, որովհետև դրա շնորհիվ երևում են իրական ազգային արժեքները ճանաչող մարդկանց կատարած աշխատանքները: Իսկ Գևորգ Շադոյանը ուրախ է, որ մեր հայկական մշակույթով հիանում են նաև դրսից եկած հյուրերը:
Արամ Նիկոլյանի համար ևս կարևոր օր էր. «Հիանալի է, որ այսպիսի հետաքրքիր միջավայրում հնարավորություն Է ստեղծվում հավաքածուն ցուցադրել ոչ թե սահմանափակ թվով մարդկանց, այլ մեր համաքաղաքացիներին ու զբոսաշրջիկներին»:

Դիտել ֆոտոշարքը․․․

Նյութը` Աննա Կոստանյանի
Լուսանկարները`
Hayk Starslife
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 515 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика