Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 6 » «Այս մրցույթ-փառատոնն ապացույցն է, որ դասական արվեստը շատ կարևոր դեր ունի մեզ համար». դիրիժոր Սերգեյ Սմբատյան
20:07
«Այս մրցույթ-փառատոնն ապացույցն է, որ դասական արվեստը շատ կարևոր դեր ունի մեզ համար». դիրիժոր Սերգեյ Սմբատյան
Դաշնակահարների թեժ պայքարն ու դասական համերգային երեկոները շարունակում են գեղեցկացնել երևանյան տոթ օրերը:

«Armenia» միջազգային երաժշտական առաջին մրցույթ-փառատոնի երկրորդ օրն իրենց կատարումներով դահլիճի ծափերին արժանացան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ և մենակատար Նարեկ Հախնազարյանը:
Նրանք կատարեցին Ալեքսեյ Շորի և Կամիլ Սեն-Սանսի ստեղծագործություններից:
Նարեկ Հախնազարյանի թավջութակի ելևէջները հարուցել էին հանդիսատեսի հիացմունքն ու զարմանքը. ծափերը չէին դադարում:
Վերջում էլ մենակատարն անգամ ծրագրից դուրս ակապելլա նվագեց:

«Ուրախ եմ, որ այս մակարդակի դասական փառատոն է անցկացվում Հայաստանում և այն էլ` ամռանը: Այնքան լավ է, որ հայ ունկնդիրը կարող է վայելել նման բարձր որակի երաժշտություն, ունկնդրել նաև Մաքսիմ Վենգերովի և այլ հայտնիների կատարումները»,- ոգևորված պատմում էր Նարեկը և հավելում, որ Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես գալը իր համար շատ հաճելի է:
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նույնպես ընդգծում էր մրցույթ-փառատոնի կարևորությունը. «Այն ապացուցում է, թե մեզ համար ինչքան մեծ նշանակություն ունի դասական արվեստը: Մենք չենք զարմանում մեր հաջողությունների վրա, և դա ճիշտ է»,- փաստում էր դիրիժորը: Նա կարևորում էր նաև այն, որ այլ երկրներից Հայաստան են գալիս մասնակցելու այս մրցույթին` հավատալով իրենց օբյեկտիվ հայացքներին ու գնահատականին:

«Այսօր 48 դաշնակահարներից մրցույթին ներկայացան 12-ը:
Մեր ժյուրին և մրցույթի կոմիտեն որոշել է, որ մրցույթը պետք է ավելի բաց լինի. չկա հստակ ձևաչափ: Կարևորն այն է, թե դաշնակահարն ինչպես է ուզում ներկայանալ: Շատ տաղանդներ կան. հուսով եմ լավագույնին կգտնենք»,- խոսելով մրցույթի մասին հույս հայտնեց Սերգեյ Սմբատյանը:


Դիտել ֆոտոշարքը․․․

Նյութը` Աննա Կոստանյանի
Լուսանկարները`
Hayk Starslife
Կից նյութեր: Նկար 1


Դիտումներ: 1171 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика