Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 31 » Ավո Ադամյանը Ձմեռ պապ է դարձել ու որոշել զուռնա-դհոլով մտնել ամեն հայի ընտանիք
21:26
Ավո Ադամյանը Ձմեռ պապ է դարձել ու որոշել զուռնա-դհոլով մտնել ամեն հայի ընտանիք
Ժամեր անց կազդարարվի 2017թ.-ի սկիզբը, իսկ Ամանորը հետաքրքիր է իր գույներով ու ուրախ տրամադրությամբ: Ուրախ տրամադրությունը ապահովողներից մեկը կլինի Ավո Ադամյանը, իսկ գույները, թող ստեղծի մեզանից յուրաքանչյուրը:



Հայկական շոուբիզնեսում բազմաթիվ երգեր ու տեսահոլովակներ են լույս տեսնում, որոնց մի մասը հաջողվում ու ստացված են համարվում, քանի որ լուրջ գումարներ են ներդրվում, իսկ մյուս մասը հաջողության է հասնում, քանի որ աշխատանքային թիմում ընդգրկվում են ընկերներ, ոքեր ոչինչ չեն խնայում իրենց ընկերոջ գործը լավագույնների շարքում տեսնելու համար: Ավոն այն երգիչներից է , ով հարուստ ու հպարտ է իր ընկերներով:
Նա այն արտիստներից է , ում միշտ կարելի է տեստնել կոլեգա-ընկերների հետ, որոնցից յուրաքանչյուրն առանձնահատուկ է հումորի յուրահատուկ զգացումով ու պատրաստակամությամբ: Երբ նրանք միանում են վստահ կարող ենք ասել, որ դրականն ու գեղեցիկն անխուսափելի են դառնում:


Տոներին ընդառաջ, Ավո Ադամյանը որոշում է Ձմեռ պապիկ դառնալ և ուրախացնել ոչ միայն փոքրիկներին այլև մեծահասակներին: Ինչպես միշտ, ընկերներով խելք խելքի են տալիս, ժամերի ընթացքում հավաքում անհրաժեշտ մասնագետներին ընկերական անձնակազմն ու սեղմում Rec-ը:
Երգիչն այս անգամ կատարել է մի երգ, որը հոսում է բոլորի երակներում. Խոսքն Արթուր Գրիգորիչի «Նոր տարի» երգի մասին է, որի հետ Ավոն որոշել է խաղալ, իհարկե, ստանալով մաեստրոյի օրհնությունը:
Ավոյի ամանորյա գեղեցիկ ու նոր մոտեցմամբ կատարման, տեսահոլովակի նկարահանման և այլ մանրամասների մասին մեր թղթակիցը զրուցել է երգչի և նաև նրա ընկերների հետ: «Նախ ուզում եմ նշել, որ այս երգը միայն իմը չեմ համարում: Այն բոլոր նրանցն է, ովքեր հանուն ընկերության հավաքվեցին ու մի քանի ժամում կյանք տվեցին այս երգին ու տեսահոլովակին: Ամեն ինչ շատ արագ է որոշվել և իրականացվել, ուստի շատ շնորհակալ եմ իմ ընկերներին որոշ դեպքերում իրենց սկզբունքները մի կողմ դնելու և աշխատանքային թիմում ընդգրկվելու համար : Շնորհակալ եմ բոլոր նրանց ովքեր կադրում չէին ,սակայն կրկին մեծ դեր են ունեցել այս համատեղ աշխատանքում. Հովհաննես Մանուչարյանին, Կիտային, վարսահարդար Արամ Նահապետյանին, դիմահարդարին և այլն:»,-ասաց Ավո Ադամյանը:


Գործիքավորումն արել է Գարիկ Գևորգին, ձայնագրություններն, ինչպես միշտ արել է Արսեն Բարսամյանը: Երգի մեջ կա զուռնա-դհոլի հատված, որը կատարել է դուդուկահար Կամո Սեյրանյանը, ով բոլորովին վերջերս ներկայացրեց իր նոր տեսահոլովակը, որտեղ նա կրկին ոչ թե դուդուկ, այլ կլառնետ է նվագում: Դհոլի հատվածը կատարում է Կարեն Հովհաննիսյանը: Գեղեցիկ հեքիաթի պատասխանատվությունն իր վրա է վերցրել Վահե Հարությունյանը, տիկնիների կերպարում «MA» պարային համույթի աղջիկներն են:
Ստեղծագործության մեջ ժամանակակից ռիթմեր ու շարժումներ են ավելացրել DJ Relax-ն ու հիփ-հոփի փոքրիկ արքա Արթուրը: Նկարահանումներն իրականացվել են Դալմա Գարդեն Մոլ-ում, և Քանաքեռի Ձմեռային այգում : «Ավոյի հետ համագործակցությունն առաջինն է: Համաձայնությունս տվել եմ միանգամից: Նրա մարդկային և արտիստ տեսակն իմանալով, ինչ էլ լիներ, համաձայնությունս տալու էի: Ավոն արտիստիկ ու տաղանդավոր տղա է: Ամենակարևորը՝ քաղցրարյուն մարդ է: Ինչ արել է, լավ է արել»-ասաց Կամո Սեյրանյանը:


Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին թիմը կարողացել է կատարել իր առջև դրված խնդիրը : « 2017-ին առաջին հերթին բոլորի համար առողջություն, համերաշխություն սեր եմ խնդրում Աստծուց: 2017 թվականին թող այն հայերը, ովքեր Հայաստանում չեն եղել, վերադառնան հայրենիք: Խաղաղություն մեր սահմաններին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»,-շնորհավորական իր խոսքում ասաց երգիչը:
Starslife Media Group-ը շնորհավորում է երգչին և մաղթում հաջողություններով լի տարի:
Նյութը՝ Կարինե Գևորգյանի
Դիտեք ֆոտոշարքը ․․․
 

 
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Clip | Դիտումներ: 3170 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика