Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 13 » Ավարտվեց «JUNWEX YEREVAN SHOW» 2017-ը և Yerevan Fashion Week «Golden Lace»-ը
18:50
Ավարտվեց «JUNWEX YEREVAN SHOW» 2017-ը և Yerevan Fashion Week «Golden Lace»-ը
Հոկտեմբերի 5-8-ը Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում տեղի ունեցավ «JUNWEX YEREVAN SHOW» ոսկերչական իրերի և ժամացույցների 8-րդ միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցեց շուրջ 70 ընկերություն 6 երկրից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն իրենց ներկայությամբ պատվել են միջոցառումը, շրջել բոլոր տաղավարներով և ծանոթացել ցուցադրված արտադրանքին:

«Էկոնոմիկայի վիճակը թույլ է, սակայն հայ ոսկերիչները պատվով են դուրս գալիս այդ իրավիճակից և աշխատում են դիմադրել այն խնդիրներին, որոնց, ցավոք սրտի, ամեն քայլափոխի հանդիպում են»,- ասաց Հայ ոսկերիչների համաշխարհային միության պատվավոր նախագահ, «Մերիդիան» էքսպո կենտրոնի հիմնադիր նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Գագիկ Գևորգյանը:
«JUNWEX YEREVAN SHOW» 2017 ցուցահանդեսի հետ միաժամանակ տեղի ունեցավ մեկ այլ նշանակալի իրադարձություն՝ Yerevan Fashion Week «Golden Lace» նորաձևության շաբաթի երրորդ սեզոնը:
Ծրագրի հիմնական գաղափարն էր պոդիումից ներկայացնել ինչպես հագուստի դիզայներական հավաքածուներ, այնպես էլ ոսկերչական զարդերի հավաքածուներ ԵԱՏՄ երկրների դիզայներական բրենդերից:
YFW-«Golden Lace»-ի դեմքն այս անգամ երգչուհի Աննա Մարտին էր:
«Բոլորովին այլ հարցի շուրջ էինք հանդիպել Գագիկ Գևորգյանի հետ, և շատ պատահաբար նա ինձ առաջարկեց լինել Yerevan Fashion Week-ի դեմքը, ինչը ես սիրով ընդունեցի: Միջոցառումն ստացված է, ես տպավորված եմ»,- ասաց Աննա Մարտին:

Թեև երգչուհին ֆոտոմոդելի փորձ ունի, նա չի պատրաստվում մոդելի կարիերա սկսել, ասելով, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով:
Մեր թղթակցի հետ զրույցում International Fashion Day-ի ղեկավար, YFW գլխավոր կազմակերպիչներից Նաիրա Նիազյանը նշեց միջոցառման շնորհիվ դիզայներների առաջընթացի մասին:
Որպես առաջընթաց կարող եմ նշել, որ մեր նախորդ մասնակիցներից «Էլ-Սի-ն», որին մենք գրանտ տրամադրեցինք մոսկովյան ցուցադրություններից մեկում, հաղթող ճանաչվեց և ընդգրկվեց լավագույն դիզայներների 7-յակում: Այդ հաղթանակի շնորհիվ Վենետիկի կինոփառատոնի բացմանը կարմիր գորգով քայլեցին նրանց հագուստներով:

Այս անգամ YFW-ի ցուցադրությունը 4-օրյա էր։ Իսկ աշխարհագրական սահմանները՝ ավելի լայն: Հայաստան էր «ներմուծվել» նաև մանկական նորաձևությունը, որը ևս առաջընթաց կարելի է համարել: 4 օր շարունակ տարբեր դիզայներներ ներկայացրին հագուստի, զարդերի, և այլ աքսեսուարների իրենց հավաքածուները: Նրանց թվում էին Գայանե Մարտիրոսյանը, Տաթևիկ Մանուկյանը, Անահիտ Մովսիսյանը, բելառուսցի Վերոնիկա Կոնաշևիչը և այլն: Դիզայներներ ներկայացան նաև Սանկտ Պետերբուրգից և Սիրիայից:

Yerevan Fashion Week. Golden Lace 2017-ի ամենաերիտասարդ մասնակիցը՝ 14-ամյա Ալեքսանդրա Կոզլովսկայան էր՝ Բելառուսից։ Նա դիզայներների միջազգային "Мельница Моды-2016" Վյաչեսլավ Զայցևի "Губернский стиль" մրցույթների հաղթող է:
Նշենք նաև, որ 2017թ. հոկտեմբերի 5-8-ը «ՄԵՐԻԴԻԱՆ» Էքսպո-կենտրոնում որպես ավանդույթ ներկայացված էր նաև Հայաստանի Նկարիչների միության 10 նկարիչների 100-ից ավել գեղանկարչական աշխատանքներ:
Միջոցառման կազմակերպիչները խոստացան շարունակել ավանդույթն ու հանդիպել գարնանը:


Դիտել ֆոտոշարքը․․․

Նյութը՝ Կարինե Գևորգյանի
Լուսանկարները՝ Hayk Starslife-ի


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 526 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика