Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 14 » Ավարտվեց «Եվրատեսիլ-2017»-ը․ Հայաստանը 18-րդ տեղում է
02:05
Ավարտվեց «Եվրատեսիլ-2017»-ը․ Հայաստանը 18-րդ տեղում է
Եվրատեսիլյան խառնաշփոթը ավարտվեց Պորտուգալիայի հաղթանակով։ Վերջինիս ներկայացուցիչ Սալվադոր Սոբլարը, ներկայանալով հեղինակային ստեղծագործությամբ, արդյունքում հավաքեց 758 միավոր։ Կիևում կայացած «Եվրատեսիլ-2017» միջազգային երգի մրցույթում երկրորդ հորիզոնական զբաղեցրեց Բուլղարիան 615 միավորով, երրորդում՝ Մոլդովան 374 միավորով։ Հայաստանյան ներկայացուցիչը՝ Արծվիկը, գրավեց 18-րդ հորիզոնականը իր «Fly With Me» երգով։

Մրցույթն այս տարի ուներ «Տոնենք բազմազանությունը» կարգախոսը: Քվեարկության ժամանակ ելույթ ունեցավ նաև «Եվրատեսիլ-2004»-ի Ուկրանիայի հաղթող Ռուսլանան։ Հիշեցնենք, որ Արծվիկի «Fly with me» երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են: Երգի խոսքերի համահեղինակներն են Ավետ Բարսեղյանը եւ Դավիթ Ծերունյանը:

Արծվիկն իր երգով պատմում էր հերոսուհու կյանքը, ով թռչում է վեր, անցնում երկար ճանապարհ՝ եզրակացնելով, որ արևը մեկն է բոլորիս համար։

Նյութը՝ Աննա Կոստանյանի
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1788 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика