Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 10 » Արթուր Գրիգորյանը ոչ միայն բեմի այլև մեր կյանքի ուսուցիչն է. Երգի թատրոնի սաները՝ մաեստրոյի մասին
19:16
Արթուր Գրիգորյանը ոչ միայն բեմի այլև մեր կյանքի ուսուցիչն է. Երգի թատրոնի սաները՝ մաեստրոյի մասին
Մեր օրերում ճաշակով երաժշտությունը պակասել է: «Շնորհավորներ»-ը ողողել են դաշտը: Այս փաստն առավել ակնհայտ է դառնում, երբ ներկա ես գտնվում մի համերգի, որտեղ հնչում է բացառապես լավ երաժշտություն ու մաքրամաքուր երգեցողություն:  Դեկտեմբերի 5-ին Արթուր Գրիգորյանին նվիրված երեկոյի ներկաները առիթ ունեցան վայելելու իսկական երգ-երաժշտություն: Երեկոյի ընթացքում ելույթներով  ներկայացան ինչպես Երգի թատրոնի հին ու նոր սերնդի  ներկայացուցիչներն, այնպես էլ ինքը՝մաեստրո Արթուր Գրիգորյանը:


Կոմպոզիտորն իրեն հատուկ համեստությամբ ու զսպվածությամբ  ներկայացավ իր հյուրերին, իսկ սաներն ամենայն պատասխանատվությամբ մոտեցան իրենց ելույթներին, քանի որ  նրանց նվագակցում էր իրենց խստապահանջ ուսուցիչը:
Երեկոն իրենց ներկայությամբ պատվել էին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:


Մեր թղթակցի հետ զրույցում  բոլոր  կատարողները՝ Արթուր  Իսպիրյանը, Արսեն Սաֆարյանը, Էմմա Ասատրյանը, Ավետ բարսեղյանն ու մյուսները, միաբերան նշեցին, որ Արթուր Գրիգորյանն իրենց համար ոչ միայն բեմի այլև կյանքի ուսուցիչ է: Իսկ փոքրիկ ղարաբաղցին՝ Միշան, Արթուր Գրիգորյանին իր երկրորդ հայրն է համարում:
«Ես  միշտ նշում եմ, որ Արթուր Գրիգորիչը բոլոր ժամանակների իմ ուսուցիչն է: Նա է ինձ առաջին անգամ կանչել բեմ: Հետաքրքիր է ստացվել. բալիկիցս հետո էլի առաջին բեմիս  «մեղավորը»  նա է»,- ասաց Էմմա Ասատրյանը:
Արսեն Սաֆարյանը  կոմպոզիտորին մաղթեց առողջություն, որ  շարունակի կրթել նոր սերնդի ներկայացուցիչներին, ովքեր ուզում են երգել, մի բան սովորել և ոչ թե միայն  «շնորհավոր» երգել: Ողջ երեկոն իրենց ուրույն ոճով վարեցին Անիտա Հախվերդյանը և Ավետ Բարսեղյանը:


«Շնորհավորում եմ իմ մաեստրոյին ում ես պարտական եմ իմ այսօրվա գոյությամբ, մի մարդու, ով ինձ սովորեցրել է բեմի գաղտնիքներն ու կյանքի սեփական դպրոցը»,- ասաց Ավետ Բարսեղյանը:
Անիտա Հախվերդյանն իր հերթին նշեց, որ երեկոն պարզապես երեկո չէր, այլ տոն:
«Ամենահաճելին այն է, երբ հնչում է երաժշտությունը բառի բուն իմաստով: Երբ ամեն բան կենդանի է և որակ կա: Ես երազում եմ, որ նմանատիպ համերգները լինեն պարբերական: Սա տոն է»,- ընդգծեց նա:
Շատ կարևոր է երաժշտության ճիշտ ընտրությունն ու այսպես ասած ճիշտ չափաբաժինը, քանզի այն ինչպես բուժում, այնպես էլ «սպանել» է կարողանում:

Նյութը՝ Կարինե Գևորգյանի
Լուսանկարները՝ Hayk Starslife-ի

Դիտեք ֆոտոշարքը ավելին․․․
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 4923 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
1 kmsounds78 • 10:05, 11.12.2016
չէ հա՞
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика