Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 8 » «Արտ Ֆեստ»-ը երիտասարդացնում է բոլորին
15:19
«Արտ Ֆեստ»-ը երիտասարդացնում է բոլորին

Հունիսի 8-ի առավոտն սկսվեց միջազգային երիտասարդական 5-րդ փառատոնի` «Արտ Ֆեստ»-ի ժյուրիի անդամների ողջույնի խոսքերով ու ոգևորված տրամադրությամբ:

Բոլորին ողջունելով` փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանն ընդգծեց, որ այս տարի ձևաչափի փոփոխություն են մտցրել: «Եթե մինչև անցած տարի Արտ Ֆեստը բաց փառատոն էր, ապա հիմա նախընտրական փուլով ընտրում ենք լավագույն աշխատանքները, որոնք կարող են մրցել հաջորդ փուլում: Այս տարի մրցույթին մասնակցելու համար 500 հայտ ենք ստացել, սակայն գնահատման արդյունքում մոտ 20 տոկոսը կրճատվել է»,- պարզաբանեց Էրիկ Բարսեղյանը` հավելելով, որ փառատոնի մեջ ներառել են նաև գրականությունը, որի մրցույթը նվիրելու են երջանկահիշատակ արձակագիր, գրականության վարպետ Ռուբեն Հովսեփյանին:

Դերասան Դավիթ Հակոբյանն իր ուրախությունը հայտնեց, որ դեռ առողջ է ու, շնորհիվ երիտասարդների, այսօր այդ պատասխանատու գործի գլուխն է կանգնած. «Փառատոնի սկիզբը մենք ժպիտով սկսեցինք ու, ինչպես հայտնի դրամատուրգն է ասում, պիտի ժպիտով էլ շարունակենք, քանի որ աշխարհի մեծ հիմարությունները անում են դեմքի լուրջ արտահայտությամբ: Աշխարհում ամեն ինչ հանգում է նորին մեծություն փողին. ցուցահանդես կազմակերպելը, ստեղծագործություն տպագրելը... իսկ այս փառատոնը այսօրվա երիտասարդներին հնարավորություն է տվել իրենց աշխատանքներով հանդես գալ, առաջ գնալ, ու այդ ամենն անվճար: Դա է մեր ամենամեծ ձեռքբերումը»:

Ասուլիսին ներկա էին արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ` արվեստի վաստակավոր գործիչ, լուսանկարիչ Սամվել Սևադան, ռեժիսոր Գարեգին Գրիգորյանը, ԵԹԿՊԻ պարարվեստի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանը, ինչպես նաև Հենդմեյդերների համաուկրաինական միության նախագահ Եկատերինա Պիլկինան:
Ժյուրիի կազմում ընդգրկված է նաև ԵԹԿՊԻ թատրոնի ֆակուլտետի դեկան, ռեժիսոր Աննա Հեքեքյանը, ում համար հատկապես կարևոր է, որ փառատոնն ուղղված է երիտասարդ ստեղծագործողներին: «Մենք պետք է մտածենք մեր վաղվա օրվա մասին, իսկ այս փառատոնը հնարավորություն է տալիս վաղվա օրվա մեր լույսն ու գեղեցկությունը ցուցադրելու»,- վստահեցնում է ռեժիսորը:

«Այնքան ուրախ եմ, որ, շնորհիվ այս տոնի, մենք էլ ենք հոգով երիտասարդանում, խանդավառվում: Հինգ տարի առաջ, բնականաբար, այսքան մեծ չէր ոգևորվածությունը. ինչպես ասում են` Մոսկվան միանգամից չի կառուցվել: Եթե մեր ուսանողները չհամարեին, որ սա իրենց անհրաժեշտ է, լավ հնարավորություն է, իրենց ուժերը չէին ներդնի մի ամբողջ տարի աշխատելու համար»,- կարծիքներն ամբողջացնում ու էլ ավելի էր քաջալերում Աննան Կարապետյանը:
«Արտ Ֆեստ» 2017 միջազգային փառատոնի բացումը տեղի կունենա այսօր` ժամը 18:00-ին, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:


Դիտել ֆոտոշարքը․․․

Նյութը` Աննա Կոստանյանի
Լուսանկարները՝
Hayk Starslife

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1809 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика