Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 20 » «Արտ Ֆեստ»-ի ամփոփիչ հանդիպումն ու ժյուրիի լիահույս ակնկալիքները
19:00
«Արտ Ֆեստ»-ի ամփոփիչ հանդիպումն ու ժյուրիի լիահույս ակնկալիքները
Ավարտվեց «Արտ Ֆեստ» 2017 միջազգային երիտասարդական փառատոնը։ Ժյուրիի անդամները ամփոփեցին այն՝ ևս մեկ անգամ զրուցելով փառատոնի կարևոր ձեռքբերումների ու առավելությունների մասին։


«Ինչքա՜ն այլ կլիներ ամեն ինչ, եթե մեր ժամանակ էլ նմանատիպ փառատոններ լինեին։ Մի՞թե մենք ավելի արագ տեմպերով չէինք անցնի այս ամբողջ ճանապարհը»,- իր խոհերի մասին բարձրաձայնում է դերասանուհի Լալա Մնացականյանը։
«Սա հարթակ է, որը երիտասարդներին թույլ է տալիս համարձակ լինել ու սխալվել,-հպարտորեն շարունակում է դերասանուհին,- նրանք չեն մտածում հետևանքների մասին։ Իրենց թվում է՝ ամեն ինչ ճիշտ են անում։ Բայց հենց կարևորն էլ այն է, որ ինչ-որ բան անեն, փորձեն։ Ես դա շատ եմ գնահատում։ Կան բազմաթիվ տաղանդավորներ, ովքեր չունեն այդ վստահությունը։ Այս տարի մենք տեսանք՝ ինչպիսի ուժեր կան, որոնք ունեն խիզախություն ներկայանալու առանց շպարի, իրենք իրենց ճանաչելով։ Մշակույթի մեջ սա է ամենակարևորը»։


Իսկ կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, շարունակելով դերասանուհու խոսքը, փաստում է, որ փառատոնի մակարդակն ու չափանիշները ավելի են բարձրացել․«Գնալով ավելի պրոֆեսիոնալ ու հետաքրքիր աշխատանքներ են ներկայացնում։ Դա ուրախալի է․ի վերջո գալու է մի պահ, որ էստաֆետը նրանց սերնդին ենք փոխանցելու։ Գիտե՞ք՝ այստեղ ներում են երիտասարդներին․ ի՜նչ խենթություն ու էքսպերիմենտ ասես, կարող են անել։ Բայց հենց որ դառնում են փորձառու ու ճանաչված, մարդիկ բոլորովին այլ ձև են սկսում դատել նրանց»։
«Դե, իսկ այս ամենը հիմք է տալիս մտածելու, որ «Արտ Ֆեստը» շարունակում է ապրել ու շնչել,- հավելում է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանն ու հույս հայտնում, որ մյուս տարի ավելի մեծ առաջընթաց են ունենալու։


«Մեր էական ձեռքբերումը համաուկրաինական հուշագիրն էր, որով տվեցինք նոր համագործակցությունների մեկնարկը,- ամփոփում է փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը,- հուսով եմ նաև, որ հնարավորություն կունենանք մասնակցելու Կաննի միջազգային կինոփառատոնին։ Արդեն ձեռք ենք բերել նախնական պայմանավորվածությունը»։

Դիտել ֆոտոշարքը․․․

Նյութը՝ Աննա Կոստանյանի
Լուսանկարները՝
Hayk Starslife
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1071 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика