Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 22 » Արփի Գաբրիելյանը, Էրիկը, Հռիփսիմե Հակոբյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Արամ mp3-ն և այլ հայտնիներ «Trio Studio»-ի 5-ամյա տարեդարձին
17:59
Արփի Գաբրիելյանը, Էրիկը, Հռիփսիմե Հակոբյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Արամ mp3-ն և այլ հայտնիներ «Trio Studio»-ի 5-ամյա տարեդարձին
Մանկաշատ բեմ, հումորային համարներ ու լեփ-լեցուն դահլիճ. «Trio Studio»-ն հինգ տարեկան է: Ստուդիայի սաները և շոու բիզնեսի հայտնի դեմքերը հավաքվել էին տոնելու առիթը:
Ստուդիան հիմնադրել են դերասան Գրիգոր Դանիելյանը և երգչուհի Հռիփսիմե Ելինյանը:


Թեև ետնաբեմում բոլորը զբաղված էին ու փոքր-ինչ լարված, բայց starslife.am-ը չէր կարող բաց թողնել պահն ու չզրուցել նրանց հետ: Հռիփսիմե Ելինյանը նշում է, որ պատասխանատվությունը մեծ է. «Ամեն տարի նշել ենք, բայց քանի որ այս տարի հնգամյակն է, ամեն ինչ ավելի պարտավորեցնող է: Հարյուրից ավելի երեխաներ մասնակցելու են համերգին: Իրականում բարդ է այդքանի հետ համերգ կազմակերպել ու բեմ բարձրանալ:
Շատ հուզված եմ. կարծես իմ մենահամերգը լինի»:


Համերգի ընթացքում ստուդիայի սաները դուետներով հանդես էին գալիս հայտնի երգիչների հետ, ինչպիսիք են Էրիկը, Արփի Գաբրիելյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Արամ mp3-ն և այլք:
Փոքրիկ հումորիստներն էլ իրենց սիրելի արտիստների հետ հանդիսատեսին շարունակ ծիծաղեցնում էին ու աշխուժացնում:
Երգչուհի Սիլվա Հակոբյանը շնորհավորեց իր ընկերների տոնը` հուսալով որ ստուդիայի 100-ամյակին էլ, թեկուզ ծերացած ու ձեռնափայտով, բայց կհավաքվեն ու միասին կուրախանան:


Իսկ դերասան Վաչե Թովմասյանը վստահ է, որ համերգը ստուդիայի երեխաների համար մեծ խթան է լինելու ավելի լավ սովորելու ու առաջ գնալու:
«Այն նշաձողը, որ իրենք դրել էին, այսօր ունեն, ու դա շատ լավ է: Ինքս բազմիցս մասնակցել եմ իրենց դասերին ու տեսել` ամեն ինչ որքան բարձր մակարդակի վրա է: Շնորհավորում եմ նրանց, որովհետև հինգ տարվա ընթացքում շատ մեծ աշխատանք են արել ու հասել այս ամենին»,- զրույցի ընթացքում ընդգծեց Արփի Գաբրիելյանը:
Երեկոյի ավարտին Գրիգորն ու Հռիփսիմեն բեմ բարձրացան ու միասին երգեցին` նվիրելով այն իրենց երկրորդ զավակի ծնունդին: Իսկ երբ բոլոր սաները միացան նրանց երգելու ստուդիայի հիմնը, Գրիգորը խոստովանեց, որ ինքն ու Հռիփսիմեն վաղուց արդեն բազմազավակ ծնողներ են:


«Շատ դժվար է իրականացնել այսպիսի մասշտաբային համերգ, որտեղ մասնակցում են և' մեր սաները, և' հայտնի երգիչներ ու դերասաններ: Մոտ երեք ամիս բավականին դժվար աշխատանքներ ենք տարել այս երկուսուկես ժամը լավ անցկացնելու համար: Մեր ստուդիայում յուրաքանչյուր աշակերտի ցուցաբերում ենք անհատական մոտեցում, և հենց դրա արդյունքում է, որ այսօր կարողանում ենք հանդիսատեսին ներկայանալ հավուր պատշաճի»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Գրիգոր Դանիելյանը:

Դիտել ֆոտոշարքը․․

Նյութը` Աննա Կոստանյանի
Լուսանկարները`
Hayk Starslife
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 2057 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика