Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 13 » «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի ամփոփիչ համերգն ու մրցույթի արդյունքները
21:07
«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի ամփոփիչ համերգն ու մրցույթի արդյունքները
Ավարտվեց «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնը:
Փակման համերգին հանդիսատեսը Մաքսիմ Վենգերովի ջութակի հնչյունների ներքո վայելում էր երաժշտական տոնախմբության վերջին օրը: Բեմում էր նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Մրցույթի ամփոփման արդյունքում առաջին մրցանակի արժանացավ Հռիփսիմե Աղաքարյանը, երկրորդ մրցանակակիր դարձավ Խաչիկ Անդրեասյանը, իսկ երրորդ տեղում լեհաստանյան ներկայացուցիչ Դոմինիկ Վիզջանին էր: Հատուկ մրցանակ շնորհվեց Հարավային Կորեայից Սեոլվա Կիմին: Եվս երկու դաշնակահարներ մրցույթի հաղթողների հետ միասին հնարավորություն ստացան 2018 թվականին Մալթայում մասնակցել դաշնակահարների մրցույթին և պայքարել 100.000 եվրոյի համար։

Մրցույթի ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանը ոգևորված էր, քանի որ իրենց բոլոր ակնկալիքները արդարացան։ «Ես շատ գոհ եմ արդյունքից։ Եղել եմ տարբեր ժյուրիների կազմում, բայց այս անգամ և՛ աշխատանքը, և՛ մոտեցումը յուրաքանչյուր մասնակցին առանձնահատուկ էր։ Մեր բոլորի գնահատականները մոտ 95 տոկոսով համընկնում էին, ընտրությունը գրեթե միաձայն էր, իսկ դա ֆանտաստիկ արդյունք էր»։


Նյութը` Աննա Կոստանյանի
Լուսանկարները`
Hayk Starslife
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 996 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика