Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 10 » «Armenia» միջազգային երաժշտական առաջին մրցույթ-փառատոնի 6-րդ օրը հոբելյանական էր
18:12
«Armenia» միջազգային երաժշտական առաջին մրցույթ-փառատոնի 6-րդ օրը հոբելյանական էր
Բեմում երաժշտական ագրեսիա էր: Դաշնամուրի և ջութակի ելևէջները հոբելյանական տրամադրություն էին ստեղծել. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Գևորգ Մուրադյանը տոնում էր իր 70-ամյակը։
«Armenia» միջազգային երաժշտական առաջին մրցույթ-փառատոնի 6-րդ օրը հանդիսատեսին ներկայացան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դիրիժոր Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ և դաշնակահարուհի Նարե Արղամանյանը: Նրանք ներկայացնում էին Ալեքսեյ Շորի, Ջոակինո Ռոսինիի, Ռիխարդ Վագների ստեղծագործություններից:

Դիրիժոր Գևորգ Մուրադյանը ողջունում էր նման մրցույթ-փառատոնները. «Շատ ուրախ եմ որ հետզհետե երաժշտական կյանքը Հայաստանում ակտիվանում է: Բազմաթիվ մրցույթներն ու փառատոնները խթանիչ ուժ են հանդիսանում երիտասարդների համար, որ նրանք սկսեն ստեղծագործել ու արարել»:
Իր ոգևորության մասին պատմում էր նաև դաշնակահարուհի Նարե Արղամանյանը: Նրան ուրախացնում էր այն փաստը, որ հայ ունկնդիրը այս փառատոնի շնորհիվ հնարավորություն ունի լսելու բազմաթիվ մեծերի գործեր:

«Տարբեր երկրներում ներկայացնելով Ալեքսեյ Շորի գործերից` մեծ պատիվ ունեցա այս համերգի համար նրա ստեղծագործությունների դաշնամուրային փոխադրումը ստանալ»,- խոսելով իր ելույթի մասին` հավելեց Նարեն:
Արդեն պարզ է դարձել «Armenia» միջազգային երաժշտական մրցույթի առաջին փուլի արդյունքները: Հաջորդ փուլ են անցել 20 դաշնակահարներ, որոնք ներկայացնում են Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը, Վրաստանը, Ֆրանսիան, Լեհաստանը, Չինաստանը և Հարավային Կորեան:


Նյութը` Աննա Կոստանյանի
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 808 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика