Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 11 » Արծվիկի արծվային թռիչքը. Հայաստանը եզրափակիչ փուլում է
11:03
Արծվիկի արծվային թռիչքը. Հայաստանը եզրափակիչ փուլում է

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մայիսի 9-ին կայացավ Եվրատեսիլի կիսաեզրափակիչ փուլը: Հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը «Fly With Me» երգով ելույթ ունեցավ 16-րդ համարի ներքո և անցավ եզրափակիչ՝ պրոֆեսիոնալ ժյուրիի և SMS քվեարկության արդյունքում:

«Անսահման երախտիքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կյանքիս այս կարևորագույն փուլում կողքիս են և սատարում են ինձ: Այժմ լիարժեք հասկանում եմ մի ամբողջ հայրենիք ներկայացնելու պատիվն ու պատասխանատվությունը, իսկ որ ամենակարևորն է՝ արդեն գիտեմ` իրական թռիչքի համար թևեր հարկավոր չեն»,- ասել է Արծվիկը` ըստ Հանրային հեռուստաընկերության հաղորդագրության:


Եզրափակիչ փուլ անցան նաև Մոլդովայի, Հունաստանի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Կիպրոսի, Ադրբեջանի և Բելգիայի ներկայացուցիչները:

Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 11-ին: Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 13-ին և կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի եթերում: Այն կմեկնաբանեն հաղորդավարներ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը: Հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացրած Իվետա Մուկուչյանը։
Դիտե՛ք նաև Արծվիկի խելահեղ կատարումը։



Նյութը՝ Աննա Կոստանյանի

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 2836 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика