Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 13 » Արաբո Իսպիրյանի մենահամերգի ժամանակ դալիճը ցնցված էր. երգիչը ռոմանտիկ առաջարկություն արեց իր միակին
12:41
Արաբո Իսպիրյանի մենահամերգի ժամանակ դալիճը ցնցված էր. երգիչը ռոմանտիկ առաջարկություն արեց իր միակին
Երգիչ Արաբո Իսպիրյանի հայաստանյան առաջին մենահամերգը բուռն արձագանք ունեցավ: Բեմ բարձրանալու առաջին իսկ րոպեներից հանդիսատեսը խանդավառվեց. դահլիճում շատ ազատ նստատեղեր կային, որովհետև մարդիկ կանգնել ու պարում էին Արաբոյի երգերի ներքո: Անդադար ծափեր ու բացականչություններ էին:

«Շնորհակալ եմ, որ այսօր իմ կողքին եք: Բոլորիդ ուրախ տրամադրություն եմ ցանկանում: Ուզում եմ` միասին զվարճանանք ու լավ ժամանակ անցկացնենք»,- ողջունեց Արաբո Իսպիրյանն ու առաջին ելույթով ներկաներին համակեց հայրենասիրական ոգով:
Հանդիսատեսի շարքերում էին հայ երգարվեստի ներկայացուցիչներից շատերը` Գուրգեն Դաբաղյանը, Շուշան Պետրոսյանը, ինչպես նաև հայրը` Ներսիկ Իսպիրյանը, ում ելույթի ժամանակ դահլիճում երիտասարդները, շրջան կազմած, քոչարի էին պարում:

Մենահամերգի ընթացքում Արաբոն ներկայացրեց նաև իր նոր՝ «Ես եմ, ես եմ» երգի պրեմիերան:
Իսկ «Աննման» երգը կատարելիս երգիչը հանկարծ ընդհատեց այն ու դիմեց հանդիսատեսին. «Սա իմ ամենաերջանիկ օրերից մեկն է, սակայն ուզում եմ այն ավելի երջանկացնել իմ սիրելիով»: Բեմ հրավիրելով աղջկան` Արաբոն ծաղկեփնջի միջից հանեց մատանին ու բոլորի ներկայությամբ նրան ամուսնության առաջարկություն արեց: Դահլիճը ցնցված ու փշաքաղված էր:

«Անակնկալիս մասին Նարինեն ընդհանրապես տեղյակ չէր,- համերգից հետո պատմում էր Արաբոն,- այս ընթացքում շատ է եղել, որ մի փոքր վիճել ենք փորձերը ուշ վերջացնելու և այլ պատճառներով, բայց նա չգիտեր, որ այս ամենն իր համար է: Իսկ լեփ-լեցուն դահլիճը, ժողովրդի արձագանքը տեսնելով` ես ավելի մեծ էներգիա ստացա: Շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, որ միշտ կողքիս է»:
Չնայած մենահամերգը վերջացել էր, բայց մարդիկ չէին շտապում տուն գնալ. ետնաբեմում մի խումբ երկրպագուներ կանգնած սպասում էին երգչի հետ լուսանկարվելու:



Դիտել ֆոտոշարքը․․․

Նյութը` Աննա Կոստանյանի
Լուսանկարները`
Hayk Starslife
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 2483 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика