Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 30 » Անակնկալներ ունենք, բայց ավելին ասել չեմ կարող - X-Road
21:30
Անակնկալներ ունենք, բայց ավելին ասել չեմ կարող - X-Road

- Որպես X-Road խմբի երաժշտական պրոդյուսեր, ինչպե՞ս կամփոփեք 2016 թվականին գրանցված արդյունքները և ի՞նչ անակնկալներ կարելի է սպասել նոր տարում:
- 2016 թվականը խմբի համար մեկնարկային տարի էր: Մեր առաջին տեսահոլովակը շատ լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից, որը մեզ կոգևորի ավելի վստահ շարունակելու մեր երաժշտական ուղին: Անակնկալներ ունենք, բայց ավելին ասել չեմ կարող:


- 2016 թվականը կարծես եզրափակում եք առանց ելույթների: Ի՞նչ նախագծեր ունեք համերգային ծրագրերի հետ կապված 2017 թվականին:
- Առաջիկա տարում կաշխատենք ավելի շատ ելույթներով հանդես գալ, ինչպես նաև սպասվում են նոր տեսահոլովակներ, որոնց մասին հանրությանը կտեղեկացվի առաջիկայում՝ համացանցի միջոցով:
-Ձեր ամանորյա մաղթանքը ձեր ունկնդիրներին։
Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր գնահատում են մեր աշխատանքը: Հետաքրքիր տարի եմ մաղթում և թող որ ամբողջ տարվա ընթացքում նրանց ուղեկցի որակյալ երաժշտությունը:




Starslife.am-ի թղթակցի հետ զրույցեց նաև խմբի սոլիստ Հովհաննես Ալեքսանյանը:


- Կամփոփե՞ք 2016 թվականը X-Road-ի համար:
- 2016 թվականը X-Road-ի համար աշխատանքային բուռն տարի էր, լեցուն նոր երգերով և տեսահոլովակով: Կարելի է ասել, այս տարի X-Road-ը իրեն ներկայանալի դարձրեց իր երկրպագուներին և ձեռք բերեց բավականին մեծ լսարան:


- Ի՞նչ սպասելիքներ ունենան X-Road-ի երկրպագուները 2017 թվականին:
- Մեր խումբը, միանշանակ, արդեն ունի երկրպագուներ, ովքեր անհամբեր սպասում են նոր երգերի: 2017 թվականին X-Road-ը իր երկրպագուներին խոստանում է էլ ավելի շատ անակնկալներ երաժշտության ոլորտում, որը նոր շփման հորիզոններ կհարթի նրանց հետ:
- Ձեր ամանորյա մաղթանքը X-Road-ի երկրպագուներին:
-Մաղթում եմ մեր երկրպագուներին լինել ավելի համառ և սպասել նոր երգերի: Ցանկանում եմ, որ գալիք տարին սկսվի մեծ էներգիայով և լինի ավելի հաջողակ ու լի նոր ձեռքբերումներով:

Starslife Media Group-ը նույնպես շնորհավորում է X-Road խմբի բոլոր երկրպագուներին և շտապում տեղեկացնել, որ հանդիսանալով X-Road խմբի ինֆորմացիոն հովանավոր, խմբի նորություններին առաջինը կարող եք ծանոթանալ մեր կայքում։
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 7588 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика