Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 14 » Անահիտ Առաքելյան - Ժամացույց
11:50
Անահիտ Առաքելյան - Ժամացույց
Փոքրիկ երգչուհի Անահիտ Առաքելյանը Ռոսսիա Մոլլի Place Space սրճարանում հանդիսատեսի դատին հանձնեց իր անդրանիկ տեսահոլովակը ՝ «Ժամացույց»:



Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Վիրաբյանն է Երաժշտության և խոսքերի հեղինակը Ռուզաննա Մկրտչյանն է Օպերատոր` Ռոբերտ Բաբայանը: Տեսահոլովակն իրենից ներկայացնում է կարճամետրաժ ֆիլմ,որտեղ գլխավոր դերակատարումները մարմնավորում են թատրոնի և կինոյի սիրված դերասանուհի Մանանա Գևորգյանը ,սիրված հաղորդավար,դերասան Արմեն Դալլաքյանը և նորաձևության աշխարհում շատ պահանջված մոդել Սոնա Սահակյանը:


Անահիտին շնորհավորելու էին եկել իր հարազատները,ընկերները և գործընկերները՝ երգչուհիներ Սյուզի Հարությունյանը,Միլենա Գեվորգյանը ,Անի Մնացականյանը,երգիչ Նարեկ Վարդանյանը և այլք:Շնորհանդեսը վարում էր հաղորդավարուհի Մարինա Ներսիսյանը:Տեսահոլովակի շնորհանդեսը եզրափակվեց հյուրասիրությամբ՝տոնական տորթով:

Դիտեք ֆոտոշարքը ․․․
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Clip | Դիտումներ: 1859 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 4.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика