Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 10 » 10 հայտնիներ, ովքեր ծնվել են աղքատ ընտանիքում, բայց համաշխարհային ճանաչման են հասել
20:02
10 հայտնիներ, ովքեր ծնվել են աղքատ ընտանիքում, բայց համաշխարհային ճանաչման են հասել
Շատ հոլիվուդյան աստղերի ունեցվածքը հասնում է միլիոնավոր դոլարների: Նրանք լողում են փառքի ալիքներում և ապրում մեծ շքեղություններով: Սակայն ոչ բոլոր հայտնի ու փառահեղ մարդիկ են հաջողակ եղել հենց սկզբից: Դեպի Օլիմպոս ճանապարհը շատ աստղերի համար սկսվել է չքավորության շեմին:


Նրանց թվում է ամերիկյան դերասանուհի և պրոդյուսեր Սառա Ջեսիկա Պարկերը, ով մեծ ճանաչում ձեռք բերեց հատկապես սերիալում կերտած իր դերով:
Աղքատ ընտանիքում է ծնվել իտալացի երգիչ, երգահան, կինոդերասան Ադրիանո Չելենտանոն, ով տասներկու տարեկանում թողել է դպրոցը և սկսել աշխատել ժամագործի մոտ:


Մեծ դժվարություններ են հաղթահարել նաև Կիանու Ռիվզը, Դեմի Մուրը, ում հայրը մինչև իր ծնվելը լքել է մորը, և ով հետագայում մոտ 50 ֆիլմում է նկարահանվել,  կանադացի դերասան, կատակերգու Ջիմ Քերրին, ով ստիպված է եղել աշխատել դեռևս դպրոցական տարիքում, Հիլարի Սնոուքը, Լեոնարդո Դի Կապրիոն, ով իր ընտանիքի միակ երեխան է եղել, Ժերար Դեպարդիեն, Մրայա Քերին, էպոտաժային Նիկի Մինաժը, ով Սենտ Ջեյմս քաղաքում տատիկի հետ է ապրել մինչև 5 տարեկանը, մինչ նրա ծնողները բնակության վայր էին փնտրում: Նիկի Մինաժի հայրը ալկոհոլային կախվածություն է ունեցել, նաև թմրամոլ է եղել, հաճախ էր ծեծում ապագա ռեփեր և երգչուհի Նիկիի մորը, մեկ անգամ նույնիսկ փորձել է սպանել կնոջը տունն այրելու միջոցով: Մշտական ու պարբերական բնույթ կրող վեճերի պատճառով Նիկին հաճախ դուրս էր գալիս տանից:


Նյութը Գոհար Միրզոյանի

 
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 2404 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика